Գլոբալ ջերմացումը արագացնում է կամուրջների մաշվածությունը եւ կարող է հանգեցնել դրանց զանգվածային փլուզման ԱՄՆ-ում։ Այս մասին տեղեկացրել է The New York Times (NYT) թերթը։
Նրա տեղեկացմամբ՝ ծայրահեղ շոգը եւ հաճախակիացած հեղեղումները՝ պայմանավորված կլիմայական փոփոխություններով, արագացնում են ԱՄՆ կամուրջների փլուզումը։ «Այնքան շոգ է, որ այդ կամուրջները կարող են փլվել [խաղալիք տների նման]»,- պարբերականը մեջբերել է Բոուդլերում Կոլորադոյի նահանգի համալսարանի պրոֆեսոր Թոլ Չինովսկուն։ Կամուրջները կառուցվել են այն նյութերից, որոնք նախատեսված չեն ծայրահեղ շոգին դիմանալու համար, նշել է NYT-ը։ Կամուրջների փլուզման հիմնական պատճառը ԱՄՆ-ում փորձագետները համարում են գրունտային նստվածքների էրոզիան կառույցների հիմքերի մոտ։ Այդ պրոցեսը խորացնում են առատ տեղումները՝ կապված գլոբալ ջերմացման հետ։
Պարբերականը նշել է, որ ամերիկյան կամուրջների մի մասը, որոնք կառուցվել են մինչեւ 1960թ., նորոգման կարիք է ունեցել դեռ կլիմայական փոփոխություններից առաջ։ Հետազոտության արդյունքներով՝ գլոբալ ջերմացումը կարող է հանգեցնել պողպատե կամուրջների մեկ քառորդի փլուզման մինչեւ 2050թ.։
Թերթի տվյալներով՝ 2024թ. ԱՄՆ-ում օդի ջերմաստիճանը հասել է ռեկորդային ցուցանիշների դիտարկումների ողջ ընթացքում, ինչի պատճառով տուժել է երկրի ենթակառուցվածքի զգալի մասը։ Մասնավորապես, հուլիսին ուժեղ շոգը փլուզել է Նյու Յորքի կամուրջը։



