Ծաղկաձորում կասեցվել է ճամբարի խոհանոցի արտադ...

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները «Լավա-Աղբյուր» ՍՊԸ-ում («Աղբյուր» ճամբար, Կոտայքի մարզ, քաղաք Ծաղկաձոր) իրականացվող զննման ընթացքում պարզել են, որ ճամբարի խոհանոցն աշխատում է իրավական նորմերով նախատեսված սանիտարահիգիենիկ պահանջների խախտումներով:

Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

«Մասնավորապես՝

Սանհանգույցի դուռն անմիջապես բացվում է սննդամթերքի մշակման սենյակների մեջ,

Պահեստների պատերը չունեն հարթ մակերես, չեն գտնվում նորոգ վիճակում, պատրաստված չեն  անջրանցիկ, չներծծող ու լվացվող նյութերից,

Պահեստների առաստաղները նախագծված և կառուցված չեն այնպես, որ կանխարգելվի կեղտի կուտակումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը,

Bացվող պատուհանները չունեն միջատապաշտպան ցանցեր։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Լավա-Աղբյուր» ՍՊԸ-ին պատկանող  «Աղբյուր» ճամբարի հանրային սննդի օբյեկտի՝ խոհանոցի, արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ»: