Կոտայքի մարզում այսօր շրջանավարտները վերջին հրաժեշտն են տվել դպրոցական նստարանին ու իրենց պատանեկությանը: Աբովյան քաղաքի երիտասարդների համար հիշարժան օրն ավելի է գունավորվել Գագիկ Ծառուկյանի կողմից իրականացվող ամենամյա նախաձեռնության շնորհիվ: Նրանց վերջին զանգն այսօր Գագիկ Ծառուկյանի անունից շնորհավորել են ծաղկեփնջերով, բացիկներով և դրամական պարգևներով: Իսկ Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում օրհնվել է երիտասարդների մուտքը նոր կյանք:



