Ծառուկյանի տանը զննություն է կատարվում․ փաստա...

Գագիկ Ծառուկյանի տանը զննություն է կատարվում, հայտնել է փաստաբան Էմին Խաչատրյանը։

Ըստ նրա՝ քրեական գործը որևէ առնչություն չունի Ծառուկյանի հետ, այլ հարուցվել է դեռ 2020 թվականին, վերաբերումՓ է Առինջ համայնքի նախկին պաշտոնատար անձանց։

Փաստաբանը նաև նշել է, որ գործի շրջանակում առաջացել է անհրաժեշտություն փորձագետների միջոցով զննել որոշ հողատարածքներ, որոնց մի հատվածը համընկնում է Ծառուկյանին պատկանող տարածքների հետ։