Փաստաբան Վահան Հովհաննիսյանը գրում է․
«Հարգելի լրագրողներ. Զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ Եռաբլուրում բռնություն գործադրելու գործով նախաքննությունը շարունակվում է բնականոն ընթացքով, վարույթը չի կարճվել և չի կասեցվել:
Կասեցվել է ոստիկանությունում ընթացող ծառայողական քննությունը, ինչը իրավաչափ է: Ոստիկանը չի կարող նույն արարքի համար քրեական պատասխանատվության ենթարկվելուց հետո, ծառայողական քննության հետևանքով (?) ենթարկվել նաև կարգապահական պատասխանատվության»:



