![Տրվել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացմա...](/imgs/posts/medium/2024/12/b19499e.jpeg)
Տրվել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության գործառնական փուլի մեկնարկը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳ նախարարությունից։
«Երևանում ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի և Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների գլխավորությամբ բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպմանը տրվել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության գործառնական փուլի մեկնարկը»,- ասված է հայտարարությանբ մեջ։