TRIPP-ը միջանցք անվանելն անհարգալից վերաբերմո...

Մեր ընդդիմադիր գործիչները կամ աշխարհում յուրաքանչյոր ոք, ով ասում է ոչ թե TRIPP-ի մասին կամ Թրամփի ուղի, այլ օգտագործում է միջանցք տերմինը, դա երկու պրոբլեմատիկ իմաստ է  իր մեջ պարունակում: Այս մասին Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Յուրաքանչյուր մարդ Հայաստանում կամ աշխարհում, ով կասի TRIPP-ին «Զանգեզուրի միջանցք» կամ միջանցք, առաջինը դա անհարգալից վերաբերմունք է ԱՄՆ նախագահի նկատմամբ: Երկրորդը, այդ մարդն իր լեզվամտածողության մեջ չի խոսում խաղաղության մասին, խոսում է պատերազմի իրավիճակում միջանյկյալ լուծման մասին»,- ասաց նա:

Դիտարկմանը՝ Ալիևն է ասում, նա ասաց. «Դե վատ է որ ասում է, ես կարծում եմ ինչ-որ ժամանակահատվածում այդ խոսույթը կավարտվի»:

Սիմոնյանը հույս հայտնեց, որ մինչև տարվա վերջ խաղաղության պայմանագիրը կստորագրվի: Նա նշեց, որ դեռևս անցած տարվանից ՀՀ-ն պատրաստ էր այն ստորագրելու:

«Դուք պետք է նկատեք, որ նույնիսկ Ադրբեջանի նախագահի խոսույթն է փոխվել, հոխորտանքներից, վիրավորանքներից, ատելության խոսքից, ինչ-որ չափ այդ խոսակցությունը վերաձևակերպվել է և իրենք էլ են խոսում արդեն խաղաղությունից: Եթե ժամանակին դուք մեզ մեղադրում էիք, ասում էիք՝ ինչի՞ եք մենակ դուք խոսում, ինչի իրենք չեն ասում և այլն, ապա հիմա կարող եք տեսնել, որ իրենք էլ են ասում»,- ասաց նա:

Դիտարկմանը՝ ամբիոնից էլի օկուպանտ է մեզ ասում, նա արձագանքեց. «Մենք էլ իրենց ենք օկուպանտ ասում, մենք էլ ենք իրենց համար օկուպանտ»,- շեշտեց ԱԺ նախագահը: