TRIPP նախագիծը զգալի քաղաքական ուշադրության է արժանացել, ինչը, անշուշտ, լավ բան է, բայց այն, նախևառաջ, ներդրումային նախագիծ է: Դրա մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 21-ին Ազգային ժողովի նիստում՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:
«Այլ կերպ ասած, քաղաքականությունն աստիճանաբար մղվում է երկրորդ պլան, իսկ ներդրումային ծրագիրը՝ առաջին պլան»,- ասել է Փաշինյանը:
TRIPP-ի՝ Երասխավան չհասնելու մասին մտահոգությունների վերաբերյալ Փաշինյանը հիշեցրել է, որ ընդամենը անցյալ շաբաթ Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչներն այցելել են Երասխ-Սադարակ հատված և ստուգել երկաթուղու վիճակը:
«Ինչո՞ւ են նրանք ուսումնասիրում ստեղծված իրավիճակը: Երկաթուղային երթևեկությունը վերականգնելու համար»,- նշել է վարչապետը:



