Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները նոր որակ ստացան 2024 թ-ին, երբ երկու երկրների միջև ռազմավարական գործակցություն հաստատվեց, որի կարևոր բաղադրիչը նաև արդարադատության ոլորտում գործակցությունն է։ Այս մասին Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարությունների ֆորումի ընթացքում ասել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Այս գործընկերությունը առանձնահատուկ նշանակություն է ձեռք բերում մեր տարածաշրջանում ձևավորվող նոր իրողությունների համատեքստում։ Խաղաղության հաստատման, տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ արձանագրվող զարգացումները, այդ թվում ԹՐԻՓՓ նախաձեռնության մեկնարկը համագործակցության նոր հեռանկարներ է բացում»,-ասել է Գալյանը։



