TRIPP-ի շահագործումը մինչև ընտրություններ չի լինի, ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:
Նա նշել է, որ TRIPP-ի շրջանակում անվտանգային բոլոր հարցերը լուծելու են հայ իրավապահները, այլ ուժեր չեն լինելու:
Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը և Մարկո Ռուբիոն հաստատել են ԹՐԻՓՓ ծրագրի համար Հայաստան-ԱՄՆ կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարությունը:



