Տրանսպորտը պետք է թանկանա. Արտակ Զեյնալյան

Երևանի ավագանու անդամ Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով հարցին՝ ինչ կարծիք ունի տրանսպորտի թանկացման վերաբերյալ, ասաց․

«Ես իմ նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել եմ, որ տրանսպորտ պետք է թանկանա։

Այսօր տրանսպորտի ուղեվարձի ինքնարժեքը 230 դրամ է, և այն թանկացումը, որն իրականացվում է, ենթադրում է լրացուցիչ համավճար։ Համայնքը դոտացիայի է ենթարկելու նաև այդ։ Մենք Երևանում ահռելի խնդիրներ ունենք՝ ջրամատակարարման, ջրահեռացման, հոսանքի մատակարարման, շատ մեծ ծախսերի անհրաժեշտություն կա, և մեզ այդքան ճոխություն չենք կարող թույլատրել»։