Ունեցել ենք մի քանի միջադեպ, 1 կոնկրետ տհաճ միջադեպ, երբ վերածվել է կռվի, հարձակվել են վարորդի վրա, 3 անձ ձերբակալվել է, 4-րդն էլ անցնում է այդ գործով։ Այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Իրականում որքան էլ, որ տարբեր անձինք փորձում են վարորդներին հունից հանել, նրանք հիմնականում մնում են անվրդով, ուզում եմ իրենց շնորհակալություն հայտնել՝ իրենց առանց այդ էլ ծանր աշխատանքը հաշվի առնելով, նաև այս կարևոր վերահսկողական ֆունկցիան իրականացնելու համար: Ուզում եմ վստահ լինել, որ այդ անձինք պատժվելու են խստագույնս:
Իրականում վարորդների նկատմամբ որևէ ոտնձգությունը միայն անձի նկատմամբ չէ, այն քաղաքի ու ամբողջ համակարգի նկատմամբ է։ Վարորդները թող իմանան, որ մենք նրանց կողքին կանգնած ենք»,- նշել է նա:



