Տրանսպորտի թանկացումն ունի 2 նպատակ․ Սոննա Աղ...
«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոննա Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Տրանսպորտի թանկացումն ունի 2 նպատակ.
1) թալանել քաղաքացիներին ու էլ ավելի հարստանալ,
2) բեռնաթափել մայրաքաղաքը մարդկանցից,
21-րդ դարում ապրող երևանցուն քաղաքային իշխանությունը ստիպում է քայլելով տեղաշարժվել, տրանսպորտից չօգտվել։
Ստորագրահավաքի ընթացքում շփվելով հանրության լայն ու տարբեր շերտերի հետ կարող եմ արձանագրել, որ.
#Տրանսպորտի_թանկացմանը #դեմ են բոլորն անխտիր` անկախ սոցիալական կարգավիճակից, անկախ մասնագիտությունից, անկախ սեռից ու տարիքից։
Տրանսպորտի թանկացմանը հատկապես դեմ են երիտասարդ տղաները, ովքեր մեքենա են վարում, սակայն դեմ են, որովհետև իրենց մայրերը, տատիկ-պապիկները ու կրտսեր քույր-եղբայրներն են օգտվում։
Թոշակառուի համար 50 դրամանոց տրոլեյբուսը դարձնում են 150-300 դրամ, ավտոբուսն ու մետրոն` ,,զեղչում,, են 210 դրամ ու ասում, որ զգալի զիջումների են գնում։
ՔՊԿ + իր կոալիցիոն կազմակերպություն (այլ կերպ հնարավոր չի անվանել) + 2 գործիք (կուլիսային առևտրով ձեռք բերված) չշփվելով ժողովրդի հետ ու չփորձելով հանրության լայն շերտերի տրամադրությունները հասկանալ` անկշտորեն հաստատել են թանկացման մասին այս Որոշումն ու հաշվում են, թե որքան եկամուտ կունենան հերթական թանկացման հետևանքով, մինչդեռ պարտքերի տակ կքած երևանցին մոլորվել է ու կոպեկներն է հաշվում` օրվա ցամաք հարց առնելու, շատերն էլ հստակ որոշել են` տրանսպորտից չեն օգտվելու ուր պետք լինի գնալ` կգնան ոտքով։