Թրամփը գերազանցել է Միջազգային արտակարգ տնտես...

ԱՄՆ վարչակազմը կարող է ստիպված լինել վերադարձնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված մաքսատուրքերի միջոցով հավաքագրված միջոցները այն բանից հետո, երբ դրանց կիրառումն արգելափակվի ԱՄՆ Միջազգային առեւտրի դաշնային դատարանի կողմից։ Այս մասին հայտնել է Politico թերթը։Նրա խոսքով՝ «դատարանի որոշումը նշանակում է, որ վարչակազմը կարող է ստիպված լինել վերադարձնել արդեն հավաքագրված տուրքերը»։ «Յուրաքանչյուր ոք, ով մինչ այժմ պետք է վճարեր այդ վճարները, կկարողանա հետ ստանալ իր գումարները»,- պարբերականին ասել է Ջորջ Մեյսոնի համալսարանի իրավագիտության պրոֆեսոր Իլյա Սոմինը:Դատարանը որոշել է, որ Թրամփը գերազանցել է Միջազգային արտակարգ տնտեսական լիազորությունների ակտով (International Emergency Economic Powers Act, IEEPA) նախագահին տրված լիազորությունները։ Հանրապետականի առաջին նախագահական ժամկետի ժամանակ ԱՄՆ առեւտրի նախարարության նախկին աշխատակից Նազակ Նիկազարը կարծում է, որ Սպիտակ տան ղեկավարը կարող է փորձել վերականգնել մաքսատուրքերը՝ առաջնորդվելով ԱՄՆ այլ օրենքներով: Սոմինը կարծում է, որ ԱՄՆ նախագահը հնարավորություն չի ունենա օգտագործել նախագահական այլ լիազորություններ՝ նման մասշտաբային մաքսատուրքերի ծրագիր իրականացնելու համար։ «Չեմ կարծում, թե նրանք կարող են նման մասշտաբի ինչ-որ բան ներմուծել այլ օրենքով: Պատճառը, որ նրանք ցանկանում էին օգտագործել IEEPA-ն, առաջին հերթին այն է, որ նրանք կարծում են, որ դա նրանց կտա լայն լիազորություններ, որոնք այլ կերպ չէին ունենա»,- ասել է նա:ԱՄՆ Միջազգային առեւտրի դաշնային դատարանը նախկինում արգելափակել էր ներմուծման մաքսատուրքեր սահմանելու մասին ԱՄՆ առաջնորդի որոշման իրականացումը` պատճառաբանելով, որ նա չարաշահել է նախագահական լիազորությունները։ Դատարանն արգելափակել է ոչ միայն պատասխան մաքսատուրքերը 185 երկրների եւ տարածաշրջանների ապրանքների վրա, որոնք Թրամփը հայտարարել էր ապրիլի 2-ին եւ նախկինում մաքսատուրքեր էր սահմանել Կանադայից, Չինաստանից եւ Մեքսիկայից ներմուծվող ապրանքների վրա։ Միաժամանակ, դատարանի որոշումը չի տարածվում ավտոմեքենաների եւ դրանց պահեստամասերի, պողպատի եւ ալյումինի մատակարարման սակագների վրա։Թրամփի վարչակազմն արդեն նշել է, որ դատավճիռը կբողոքարկի ԱՄՆ Դաշնային օկրուգի վերաքննիչ դատարանում։