ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ քննարկել է իրավիճակը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ՝ կապված Կանադայից և Մեքսիկայից ներմուծվող ապրանքների համար 25 տոկոս մաքսատուրքերի սահմանման հետ, ինչպես նաև մտադիր է մինչև օրվա վերջ ևս մեկ զրույց ունենալ նրա հետ։
«Կանադան նույնիսկ թույլ չի տալիս ամերիկյան բանկերին բացվել և բիզնես անել իր տարածքում Եվ նման բաները շատ են, բայց պատերազմ կա նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ:
ԱՄՆ-ում հարյուր հազարավոր մարդիկ են մահացել թմրանյութերից, որոնք անցնում են Մեքսիկայի և Կանադայի հետ սահմաններով: Հենց նոր խոսեցի Ջասթին Թրյուդոյի հետ: Ես նորից կխոսեմ նրա հետ ժամը 15.00-ին (Մոսկվայի ժամանակով 23.00-ին)»,- գրել է Թրամփը TRUTH Social սոցիալական ցանցում։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ տուրքերի ներդրումը կապված է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի անհրաժեշտության հետ, այլ ոչ թե առևտրային պատերազմի։ Ի պատասխան՝ Կանադան հայտարարեց պատասխան միջոցների մասին, այդ թվում՝ ամերիկյան մի շարք կատեգորիաների ապրանքների վրա համանման մաքսատուրքեր սահմանելը։