Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը վստահություն է հայտնել, որ Միացյալ Նահանգները կստանա Գրենլանդիան։
«Կարծում եմ, որ մենք կլուծենք հարցը Գրենլանդիայի հետ, և ես կարծում եմ, որ Գրենլանդիայի բնակչությունը ցանկանում է մեզ հետ լինել։ Ես իսկապես չգիտեմ, թե Դանիան ինչի է փորձում հասնել՝ թույլ չտալով, որ դա տեղի ունենա»,-ասել է նա:
Թրամփը պնդում է, որ Գրենլանդիայի նկատմամբ իր հետաքրքրությունը պայմանավորված է ոչ թե զուտ ամերիկյան շահերով, այլ «ազատ աշխարհը պաշտպանելու» ցանկությամբ։