ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործադիր հրաման է ստորագրել, որով արգելվում է անօրինական ներգաղթյալների մուտքն ԱՄՆ հարավային սահմանով։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Փաստաթուղթը ներքին անվտանգության նախարարությանը, արդարադատության նախարարությանը և պետքարտուղարությանը հանձնարարում է արգելել անօրինական ներգաղթյալների մուտքը հարավային սահմանով, հայրենադարձել և արտաքսել նրանց: Բացի այդ, հրամանագիրը սահմանափակում է նման անձանց՝ ապաստան խնդրելու պատրվակով ԱՄՆ-ում մնալու իրավունքը։
Reuters-ը հավելում է, որ ԱՄՆ-ի զինված ուժերը 1,500 հավելյալ զինծառայողներ կուղարկեն Մեքսիկայի հետ սահման: Մի պաշտոնյա, անանունության պայմանով, ասել է, որ ոչ պաշտոնական քննարկումներ են եղել ժամանակի ընթացքում 10,000 զինվոր ուղարկելու վերաբերյալ:
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր իրականացնել ԱՄՆ պատմության մեջ ապօրինի ներգաղթյալների խոշորագույն արտաքսումը՝ ընդգծելով, որ անօրինական ներգաղթը ԱՄՆ-ի ամենամեծ խնդիրներից է:
Ընտրություններում հաղթելուց հետո Թրամփը արտակարգ դրություն է հայտարարել հարավային սահմանին: