Թրամփը սպառնացել է սահմանել 35% մաքսատուրքեր...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է օգոստոսի 1-ից 35% մաքսատուրքեր սահմանել Կանադայից ներմուծվող ապրանքների նկատմամբ։ Նա այդ մասին ասել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին ուղղված նամակում, որը հրապարակել է իր Truth Social հարթակում։

Կանադական որոշակի ապրանքների նկատմամբ արդեն գործում էին 25% մաքսատուրքեր։ 

Կանադայի վարչապետը պատասխանել է այդ նամակին X-ում՝ նշելով, որ իր կառավարությունը կշարունակի պաշտպանել կանադացի աշխատողներին և բիզնեսները, մինչ նրանք գործողություններ են իրականացնում օգոստոսի 1-ի վերջնաժամկետին ընդառաջ։ 

Բացի այդ, ըստ BBC-ի՝ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ 15% կամ 20% համընդհանուր մաքսատուրքեր կսահմանի առևտրային գործընկերների մեծ մասի նկատմամբ։

Թրամփն ավելի վաղ 50% մաքսատուրքեր էր սահմանել ԱՄՆ ներմուծվող պղնձի նկատմամբ։