Թրամփը սպառնացել է Չինաստանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունները՝ ԱՄՆ-ը և Չինաստանը, «հիանալի հարաբերություններ կունենան», թեև նա նախազգուշացրել է, որ եթե ցանկանա, կարող է «ոչնչացնել Չինաստանը»՝ խաղալով իր տրամադրության տակ գտնվող «անհավանական քարտերով», հաղորդում է Fox News-ը։

«Մենք շատ ավելի շատ հաղթաթղթեր ունենք, քան նրանք։ Նրանք ունեն հաղթաթղթեր։ Մենք անհավանական հաղթաթղթեր ունենք։ Բայց ես չեմ ուզում խաղալ այդ հաղթաթղթերովԵթե ես դա անեի, դա կկործաներ ՉինաստանըԵս չեմ պատրաստվում խաղարկել այդ հաղթաթղթերը», - ասել Է Թրամփը։

«Ինչ-որ պահի, հավանաբար, այս տարի մենք կմեկնենք Չինաստան», - հավելել է նա:

Թրամփը հայտարարել է, որ Չինաստանը պետք է մագնիսներ մատակարարի ԱՄՆ-ին, հակառակ դեպքում «մենք ստիպված կլինենք նրանց վրա 200 տոկոսանոց մաքսատուրք սահմանել», հաղորդում է Reuters-ը։