ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելի հետ հակամարտության ավարտից հետո պաղեստինցիների վերադարձը Գազայի հատված սխալ կլինի։
«Ես կարծում եմ, որ մեծ սխալ է թույլ տալ պաղեստինցիներին նորից վերադառնալ Գազա: Մենք չենք ուզում, որ ՀԱՄԱՍ-ը վերադառնա: Ես կարծում եմ, որ Գազան մեծ անշարժ գույք է, ԱՄՆ-ը կտիրի դրան և կամաց-կամաց կզարգացնի այն:
Մենք կայունությունը կվերադարձնենք Մերձավոր Արևելք»,- ասել է նա լրագրողներին Լուիզիանա մեկնող իր ինքնաթիռում:
Փետրվարի 4-ին Թրամփը Սպիտակ տանը կայացած բանակցություններից հետո Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասաց, որ Վաշինգտոնը դիտարկում է Գազայի հատվածի երկարաժամկետ սեփականությունը՝ այն զարգացնելու համար՝ ի շահ Մերձավոր Արևելքում խաղաղության։



