Թրամփը սեպտեմբերին կայցելի Պակիստան․ Reuters

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերին կայցելի Պակիստան։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով տեղական հեռուստաալիքներին։

«Թրամփը, ինչպես սպասվում է, սեպտեմբերին կայցելի Պակիստան, հայտնել են երկու տեղական հեռուստաալիքներ՝ հղում անելով աղբյուրներին», - ասվում է հրապարակման մեջ։

Նախկինում Պակիստանի կառավարությունը Դոնալդ Թրամփին առաջադրել էր որպես 2026 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակի թեկնածու։ Պակիստանյան իշխանությունները պարզաբանել են, որ այս որոշումն ընդունվել է որպես գնահատանք Սպիտակ տանը ղեկավարի դիվանագիտական միջամտությանը և վերջին հնդկապակիստանյան կոնֆլիկտի ժամանակ նրա «հիմնարար առաջնորդությանը»։ Տեղում ընդգծել են, որ Թրամփը «ցուցաբերել է մեծ ռազմավարական հեռատեսություն և բացառիկ պետական իմաստություն», ինչը հանգեցրել է Նյու Դելիի և Իսլամաբադի միջև լարվածության թուլացմանը։