
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնական այցով ժամանել է Կատար՝ դառնալով ԱՄՆ առաջին նախագահը, ով այցելել է երկիր վերջին 22 տարվա ընթացքում, հայտնում է Կատարի պետական հեռուստատեսությունը։
Թրամփի օդանավը Կատար է ժամանել հարան Սաուդյան Արաբիայից, որը Պարսից ծոցում նրա շրջագայության առաջին կանգառն էր։
Օդանավակայանում նրան դիմավորել է Կատարի էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թանին։ Այցի ընթացքում նախատեսվում է քննարկել Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակը և ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև բանակցությունները, որտեղ միջնորդներից մեկն է Կատարը։
Կատարում է գտնվում Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ամենամեծ ռազմաբազան, որտեղ ծառայում է 11,000 ամերիկացի զինծառայող: