ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկնել է, որ Էր-Ռիադին խնդրելու է ամերիկյան տնտեսությունում ներդրումները հասցնել 1 տրիլիոն դոլարի։
«Սաուդյան Արաբիան հենց նոր հայտարարեց, որ իրենք ներդնելու են առնվազն 600 միլիարդ դոլար: Կարծում եմ, նրանք այդ գումարը կհասցնեն 1 տրիլիոն դոլարի: Ես կխնդրեմ նրանց ներդնել 1 տրիլիոն դոլար»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Լաս Վեգասում:
ԱՄՆ նախագահը առաջարկել է, որ Սաուդյան Արաբիան կհամաձայնի դրան, քանի որ Վաշինգտոնը «շատ լավ է վերաբերվում դրան»։