Թրամփը Ռուսաստան այցելելու հրավեր ունի․ Լավրո...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստան այցելելու հրավեր է ստացել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Թրամփը հրավեր ունի Ռուսաստան այցի համար», - ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկացի առաջնորդը կարող է թռչել Մոսկվա մինչև տարեվերջ։

Լավրովը հիշեցրել է, որ Ալյասկայում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև գագաթնաժողովի ժամանակ մամուլի ասուլիսում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է այս հրավերը։

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, եթե ճիշտ եմ հիշում, ասել է, որ սա շատ հետաքրքիր է։ Դա հետաքրքիր կլինի բոլորի համար», - նշել է նախարարը։