Թրամփը փաստաբան Մայքլ Քավուկջյանին նշանակել է...

Թրամփը Նորվեգիայում դեսպան է նշանակել ԿՀՎ-ի հայազգի նախկին սպա Մայքլ Կավուկջյանին։

«Ուրախ եմ հայտնել, որ Նորվեգիայի Թագավորությունում Միացյալ Նահանգների հաջորդ դեսպանը կլինի Մայքլ Է. Կավուկջյանը: Մայքլը փայլուն փաստաբան է, ներկայումս White & Case-ի ավագ գործընկեր է, որտեղ նա ղեկավարում է բարդ առևտրային դատավարություններ ամբողջ աշխարհում», - գրել է Թրամփը Truth Social-ում:

Նա նշել է, որ փաստաբանը նախկինում ծառայել է որպես ԿՀՎ օպերատիվ աշխատակից։ Քավուկջյանը Սթենֆորդի համալսարանի և Հարվարդի իրավաբանական դպրոցի շրջանավարտ է: