Թրամփը պահանջել է ԱՄՆ-ն և Կանադան միացնող կամրջի կեսի սեփականությունը՝ հայտարարելով, որ հակառակ դեպքում թույլ չի տա այն բացել Օնտարիոյի և Միչիգանի միջև։
Կանադայում Թրամփի պնդումները աբսուրդային են անվանել։
«Դա պարզապես խելագարություն է։ Երբ տեսա գրառումը, չէի կարողանում հավատալ դրան»,- ասել է սահմանային Վինձոր քաղաքի քաղաքապետը։
Դրյու Դիլքենսը նաև նշել է, որ Կանադան ամբողջությամբ ֆինանսավորում է կամրջի շինարարությունը, մինչդեռ Միացյալ Նահանգները չէր ցանկանում վճարել։



