Թրամփը նյարդայնացած է Էփշտեյնի գործում վարչակ...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զայրացած է այն բանի վրա, թե ինչպես է իր վարչակազմը արձագանքում ֆինանսիստ Ջեֆրի Էթշտեյնի գործի շուրջ առաջացած հանրային աղմուկին, որը վերածվում է քաղաքական ճգնաժամի։ Այս մասին գրում է The Washington Post-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

Նրանց տվյալներով՝ «Թրամփի դժգոհությունը պայմանավորված է բարձրաստիճան պաշտոնյաների կողմից վերջին մի քանի շաբաթվա ընթացքում թույլ տված սխալներով և հստակ ռազմավարության բացակայությամբ, ովքեր թերագնահատել են զայրույթը, հատկապես Սպիտակ տան ղեկավարի ընտրազանգվածի շրջանում»։ «Սա բավականին լուրջ շեղում է [նախագահի օրակարգից]», - պարբերականը մեջբերում է աղբյուրներից մեկի խոսքերը։ Ըստ նրա՝ «Արդարադատության նախարարությունն ու Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) թուլացնում են դիրքերը»։

Մի կողմից՝ Թրամփը դժգոհ է, բայց, մյուս կողմից, չի շտապում կադրային փոփոխություններ անել։ Այս մասին հայտնել է նախագահին մոտ կանգնած մեկ այլ աղբյուր։ «Նա չի ցանկանում էլ ավելի մեծ աղմուկ բարձրացնել՝ մեկին աշխատանքից ազատելով», - հավելել է թերթի զրուցակիցը։

WP-ի վկայությամբ՝ այս սկանդալի կենտրոնում ԱՄՆ գլխավոր դատախազ Պեմ Բոնդին է, ով դեռ գարնանը Թրամփին տեղեկացրել էր, որ նրա անունը նշված է Էփշթեյնի փաստաթղթերում։ Բոնդին ֆինանսիստի գործով ՀԴԲ-ի նյութերի հրապարակումը համարում է իր կարևորագույն նախաձեռնություններից մեկը։ Դրա վերաբերյալ նրա խոստումներն ուժեղացրել են Թրամփի ընտրազանգվածի ներկայացուցիչների պահանջները՝ հրապարակել նմանատիպ նյութեր այն ենթադրությունների ֆոնին, որ չբացահայտված ապացույցները կարող են մատնանշել Էփշթեյնի հարուստ և ազդեցիկ ընկերներին, ասվում է հրապարակման մեջ։