ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրվա ընթրիքի ժամանակ կատակով հայտարարել Է երկրին Կանադայի, Գրենլանդիայի և Վենեսուելայի միանալու մասին։ Նրա խոսքը մեջբերում է ամերիկյան Washington Post թերթը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։
«Մենք չենք պատրաստվում ներխուժել Գրենլանդիա։ Մենք պատրաստվում ենք գնել այն: Ես երբեք մտադրություն չեմ ունեցել Գրենլանդիան դարձնել 51-րդ նահանգը։ Ես ուզում եմ Կանադան դարձնել 51-րդ նահանգը: Գրենլանդիան կլինի 52-րդ նահանգը։ Վենեսուելան կարող է դառնալ 53-րդը»,-հոդվածում մեջբերվում է Թրամփի խոսքը։



