Թրամփը մտադիր է մաքսատուրքեր սահմանել դեղամիջ...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում է մաքսատուրքեր սահմանել երկիր ներմուծվող դեղամիջոցների համար: Այդ մասին նա հայտնել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում:

«Մենք պատրաստվում ենք մաքսատուրքեր սահմանել դեղագործական պատրաստուկների համար՝ մեր դեղագործական արդյունաբերությունը վերստեղծելու նպատակով», - ասել է Թրամփը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում, ըստ էության, չեն արտադրվում բժշկական պատրաստուկներ։

«Դա հիմնականում արտադրվում է Չինաստանում: Դրանցից շատերը պատրաստվում են Իռլանդիայում», - նշել է նա: