Թրամփը «մասամբ նահանջել» է այլ երկրներին օգնո...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը «մասամբ նահանջել» է այլ երկրներին օգնության ծրագրերի դադարեցման հրամանագրից՝ բացառություններ անելով «կենսականորեն անհրաժեշտ հումանիտար օգնության» համարգրել է New York Times-ը՝ հղում կատարելով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ծառայողական գրառմանը։

Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էրոր Թրամփը հրաման է ստորագրել 90 օրով դադարեցնելու այլ երկրներին զարգացման աջակցության տրամադրումըորպեսզի գնահատի այդ ծրագրերի համապատասխանությունը ԱՄՆ արտաքին քաղաքականությանը։

«Թրամփի վարչակազմը մասամբ հետ է կանգնել ԱՄՆ գրեթե բոլոր արտաքին օգնության ծրագրերը դադարեցնելու հրամանից՝ նոր բացառություններ անելով «կարեւոր մարդասիրական օգնության» համար, գրել է New York Times-ը։

Ըստ պարբերականի՝ գրառման մեջ ասվում էոր նման ծրագրերը «պետք է շարունակվեն կամ վերսկսվենեթե դրանք դադարեցված են»։

Ըստ թերթի՝ գրառման մեջ նշվել էոր նման օգնությունը ներառում է կյանք փրկող տարրական դեղերիբժշկական ծառայություններիսննդիապաստանիկենսամակարդակի ապահովմանն ուղղված օգնություն:

Նշվել էոր օգնության այս տեսակները չեն ներառում աբորտի ծառայություններըընտանիքի պլանավորման կոնֆերանսներըինչպես նաեւ բազմազանությանարդարության եւ ներառական (DEI) ծրագրերը, «տրանսգենդերային վիրահատությունները» եւ ցանկացած այլ օգնությունորը «կենսականորեն անհրաժեշտ» չէ:

The Wall Street Journal պարբերականն, իր հերթին, գրել է, որ պետդեպարտամենտի պաշտոնյաները դեռ պետք է հստակեցնեն, թե արդյոք այլ երկրների օգնության ծրագրերի դադարեցման մասին հրամանագիրը վերաբերում է գերատեսչության կողմից Ուկրաինայի եւ Թայվանի համար զենքի գնման ֆինանսավորմանը։