Թրամփը կվերականգնի դաշնային մահապատիժը և սահմ...

Սպիտակ տան պաշտոնյան, երդմնակալության արարողությունից առաջ անանուն մնալու պայմանով, ասել է, որ Թրամփը սահմանին ազգային արտակարգ դրություն կհայտարարի, հայտնում է Reuters-ը։

Պաշտոնյան ասել է, որ Թրամփը լրացուցիչ ուժեր, այդ թվում՝ զինվորականներ, կուղարկի սահման:

Աղբյուրը հավելում է, որ Թրամփը կդադարեցնի «բռնելու և ազատ արձակելու» քաղաքականությունը, քայլեր կձեռնարկի՝ վերջ դնելու ծննդյան իրավունքով քաղաքացիությանը, դադարեցնելու ապաստանների տրամադրումը և փակելու սահմաններն անօրինական ներգաղթյալների համար և կվերսկսի սահմանային պատի կառուցումը:

Բացի այդ, ԱՄՆ նոր նախագահը մտադիր է դաշնային մակարդակով վերականգնել մահապատիժը՝ «հանրային անվտանգության նպատակներով»։