Թրամփը կտրուկ քննադատության է ենթարկել մի քան...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կտրուկ քննադատության է ենթարկել մի քանի ամերիկյան հեռուստաընկերությունների՝ պնդելով, որ նրանց լրատվական և ժամանցային ծրագրերը բացասաբար են տրամադրված իր և Հանրապետական ​​կուսակցության նկատմամբ։ Այս մասին Թրամփը նշել է Truth Social հարթակի իր էջում։

«Եթե հեռուստատեսային լրատվական թողարկումները և նրանց երեկոյան շոուները գրեթե 100%-ով բացասական վերաբերմունք ունեն նախագահ Դոնալդ Թրամփի, MAGA-ի (խմբ․՝ «Կրկին հզորացնենք Ամերիկան») և Հանրապետական ​​կուսակցության նկատմամբ, մի՞թե չպետք է կասեցվեն նրանց չափազանց արժեքավոր հեռարձակման լիցենզիաները։ Ես ասում եմ՝ այո՛», - գրել է նա։

Մեկ այլ գրառման մեջ Թրամփը քննադատել է CBS, ABC և NBC հեռուստաալիքների երեկոյան ժամանցային ծրագրերի հաղորդավարներին՝ նշելով, որ նրանք ունեն երեք ընդհանուր բան՝ «բարձր աշխատավարձեր, տաղանդի պակաս և չափազանց ցածր վարկանիշ»։