ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Փենսիլվանիա նահանգում ունեցած ելույթի ժամանակ հայտնել է «զանգ կատարելու» իր մտադրության մասին՝ Թաիլանդի և Կամբոջայի միջև պատերազմը դադարեցնելու համար։
Այս առումով ամերիկացի առաջնորդը կրկին հիշել է այն 8 պատերազմները, որոնք նա դադարեցրել է 10 ամսում։
«10 ամսվա ընթացքում ես ավարտել եմ 8 պատերազմ, ներառյալ Կոսովոյի և Սերբիայի, Պակիստանի և Հնդկաստանի... Իսրայելի և Իրանի, Եգիպտոսի և Եթովպիայի, դուք այդ մասին չգիտեիք, Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմները»,— ասել է Դոնալդ Թրամփը։



