
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կմասնակցի Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) 47-րդ գագաթնաժողովին, որը տեղի կունենա հոկտեմբերին Կուալա Լումպուրում: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ասոցիացիան նախագահող Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմը՝ ԱՄՆ ղեկավարի հետ հեռախոսազրույցից հետո։
ԱՍԵԱՆ-ը հիմնադրվել է 1967 թվականին և այսօր միավորում է Հարավարևելյան Ասիայի տասը երկիր՝ Բրունեյ, Վիետնամ, Ինդոնեզիա, Կամբոջա, Լաոս, Մալայզիա, Մյանմա, Սինգապուր, Թաիլանդ և Ֆիլիպիններ: 2025 թվականի սկզբից ԱՍԵԱՆ-ի նախագահությունը Լաոսից փոխանցվել է Մալայզիային՝ ռոտացիոն հիմունքներով: