ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի ասել է, որ անցյալ ամիս Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ հանդիպման ժամանակ խորհուրդ է տվել նրան արագ «հաղթել», քանի որ Գազայում «սպանությունները պետք է դադարեցվեն»։
Նյու Ջերսիում կայացած մամուլի ասուլիսում նախագահի հանրապետական թեկնածուին հարցրել են, թե արդյոք նա հորդորել է Նաթանյահուին չհամաձայնել ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի համաձայնագրին։
Թրամփը բացասական պատասխան է տվել՝ պնդելով, որ Նաթանյահուն «գիտի, թե ինչ է անում»։
«Ես խորհուրդ տվեցի նրան, որ վերջ տա դրան: Դուք ցանկանում եք ավելի արագ ավարտել այս խնդիրը: Հաղթել, հասնել հաղթանակի և վերջ տալ դրան: Սա պետք է դադարեցվի, սպանությունները պետք է դադարեցվեն»,- հավելել է Թրամփը։