ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը կասկած է հայտնել, որ Միացյալ Նահանգները պետք է որևէ գումար ծախսի ՆԱՏՕ-ի վրա։ Այս մասին նա հայտարարել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։
«Մենք նրանց պաշտպանում ենք։ Նրանք մեզ չեն պաշտպանում։ Մենք ենք պաշտպանում նրանց։ Այնպես որ, ես չեմ կարծում, որ մենք պետք է վճարենք: Ես վստահ չեմ, որ մենք պետք է ինչ-որ բան ծախսենք»,- ասել է ԱՄՆ նախագահը։
«Բայց մենք անպայման պետք է օգնենք նրանց: Սակայն, նրանք պետք է 2%-ը հասցնեն [Պաշտպանական ծախսերը՝ որպես յուրաքանչյուր երկրի ընդհանուր ՀՆԱ-ի տոկոս] մինչև 5%-ի»,- եզրափակել է Թրամփը։
Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ Դոնալդ Թրամփն ասել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները պետք է իրենց պաշտպանական ծախսերը հասցնեն իրենց ՀՆԱ-ի 5%-ին։ Նախագահը պնդում էր, որ իր քաղաքականությունն ուղղված է արդարության վերականգնմանը և դաշինքի ներսում ֆինանսական բեռի վերաբաշխմանը։ Միևնույն ժամանակ, նա նախկինում բազմիցս դժգոհություն է հայտնել ՆԱՏՕ-ի գործունեության վերաբերյալ և սպառնացել է դուրս բերել ԱՄՆ-ին Հյուսիսատլանտյան դաշինքից, եթե նրա եվրոպացի գործընկերները չվերցնեն ավելի մեծ ֆինանսական պատասխանատվություն իրենց անվտանգության համար: