
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձր է գնահատել ապրիլի 2-ին հայտարարված մաքսատուրքերը, այս մասին նա գրել է Truth Social-ում։
«Մենք հսկայական ֆինանսական դեֆիցիտ ունենք Չինաստանի, Եվրամիության և շատ ուրիշների հետ: Միակ լուծումը մաքսատուրքերն են, որոնք այժմ տասնյակ միլիարդավոր դոլարներ են բերում ԱՄՆ-ին: Դրանք արդեն գործում են, և դա հիանալի տեսարան է»,- ասել է Թրամփը:
Նա նաև հույս է հայտնել, որ մի օր թերահավատները կհասկանան, թե որքանով են ձեռնտու այդ միջոցները ԱՄՆ-ի համար։
Ապրիլի 2-ին Թրամփը հայտարարել է 185 երկրների և տարածքների ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելու մասին։ Ռուսաստանն այս ցուցակում չկա։