ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական էջում հրապարակել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի իրեն ուղղված նամակը, որում մասնավորապես ասված է.
«Իմ ընկեր, մենք լիովին համակարծիք ենք Սիրիայի հարցում: Մենք կարող ենք շատ լավ բաներ անել Իրանի հարցում: Ես չեմ հասկանում Գրենլանդիայի հարցով ինչ եք անում: Արի փորձենք ավելի մեծ գործեր անել.
1) Ես կարող եմ Փարիզում G7 հանդիպում կազմակերպել Դավոսից հետո՝ հինգշաբթի կեսօրին: Կարող եմ հրավիրել ուկրաինացիներին, դանիացիներին, սիրիացիներին և ռուսներին:
2) Կարող ենք միասին ճաշել մինչև ձեր ԱՄՆ վերադառնալը»:



