ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրաման, որպեսզի Կուբայի ծոցում գտնվող ամերիկյան Գուանտանամո ռազմածովային բազայում ներգաղթյալների համար հսկայական կալանավայր կառուցվի: Այն կարող է օգտագործվել ԱՄՆ-ից արտաքսված մինչև 30,000 ներգաղթյալների տեղակայման համար: Այս մասին գրում է The Guardian-ը:
Թրամփը նշել է, որ մտադիր է հրաման արձակել՝ Պենտագոնին և Ներքին անվտանգության նախարարությանը հանձնարարելով բացել կենտրոն՝ «ամերիկյան ժողովրդին սպառնացող ամենավատ հանցագործ անօրինական ներգաղթյալներին պահելու համար»։
«Նրանցից ոմանք այնքան վատն են, որ մենք նույնիսկ չենք վստահում ծագման երկրներին, որ պահեն նրանց, քանի որ չենք ցանկանում, որ նրանք վերադառնան: Ուստի մենք պատրաստվում ենք նրանց ուղարկել Գուանտանամո: Սա անմիջապես կկրկնապատկի մեր կարողությունները», - ասել է նա: