ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, Սպիտակ տուն վերադառնալուց հետո, մտադիր է հրամանագիր ստորագրել Մեքսիկական ծոցն Ամերիկյան ծոց վերանվանելու մասին։ Այս մասին հայտնել է է Fox News հեռուստաալիքը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Հեռուստաալիքի տեղեկացմամբ՝ երդմնակալությունից հետո հանրապետականը կստորագրի ավելի քան 200 օրենք, այդ թվում՝ որոշ վայրեր անվանափոխելու վերաբերյալ, օրինակ՝ Մեքսիկական ծոցը։
ԱՄՆ նորընտիր նախագահը հայտարարել է ծոցին նոր անուն տալու ցանկության մասին՝ ելույթ ունենալով հունվարի 7-ին Ֆլորիդայի Մար-ա-Լագոյի իր նստավայրում: Նա կարծում է, որ «Ամերիկյան ծոց» անունը գեղեցիկ է եւ տեղին:



