Թրամփը հոկտեմբերի 13-ին կմեկնի Իսրայել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 13-ին կմեկնի Իսրայել ՀԱՄԱՍ-ի կողմից իսրայելցի պատանդների վերադարձի համար։ 

 Channel 12 հեռուստաալիքը հայտնել է, որ Թրամփը վայրէջք կկատարի «Բեն Գուրիոն» օդանավակայանում, որտեղ նրան կդիմավորեն պաշտոնական արարողությամբ։

Այնուհետև ԱՄՆ նախագահը կմեկնի անմիջապես Երուսաղեմ և ելույթ կունենա Քնեսեթում, որից հետո կվերադառնա օդանավակայան և կմեկնի ԱՄՆ։

Հեռուստաալիքը հաղորդում է, որ այցը կարճատև կլինի, քանի որ հոկտեմբերի 12-ի փոխարեն Թրամփը ժամանելու է մեկ օր ուշ՝ այցի կազմակերպման լոգիստիկ պատճառներից ելնելով։ 

Հետևաբար, Թրամփը չի կարողանա գնալ Թել Ավիվի Պատանդների հրապարակ՝ չնայած պատանդների ընտանիքները նման հույսեր ունեին։