Թրամփը հնարավոր է համարել, որ փետրվարի 1-ից մ...

ԱՄՆ-ն կարող է Մեքսիկայից և Չինաստանից ներկրվող ապրանքների վրա մինչև 25% առևտրային մաքսատուրքեր սահմանել։ Ինչպես հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, դրանք կարող են ուժի մեջ մտնել արդեն փետրվարի 1-ից։

«Մենք խոսում ենք Չինաստանի վրա 10 տոկոս մաքսատուրքեր սահմանելու մասին՝ հիմնվելով այն փաստի վրա, որ նրանք ֆենտանիլ են ուղարկում Մեքսիկա և Կանադա»,- ասել է նա։

«Միգուցե փետրվարի 1-ն է այն ամսաթիվը, որը մենք դիտարկում ենք: Ինչ վերաբերում է Մեքսիկային և Չինաստանին, ապա խոսքը 25%-ի [մաքսատուրքերի մասին է]»,- մի քանի վայրկյան անց ավելացրել է ԱՄՆ նախագահը լրագրողների այն հարցին, թե երբ են սահմանվելու այդ մաքսատուրքերը։