Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարում Ռուսաստանի պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ ճիշտ ժամանակին հանդիպում անցկացնելը, ինչպես նաև ապագայում հույս ունի նրա հետ հեռախոսազրույցներ ունենալ։ Այս մասին Թրամփը հայտարարել է կիրակի օրը։
«Կարծում եմ, որ ճիշտ ժամանակին կհանդիպեի Պուտինին»,- ասել է Թրամփը լրագրողներին Լուիզիանա մեկնող իր ինքնաթիռում։
Հարցին, թե արդյոք նա հեռախոսազրույցներ է ունեցել Պուտինի հետ 2025 թվականի հունվարի 20-ի երդմնակալության արարողությունից առաջ, թե՞ հետո, Թրամփը պատասխանել է.
«Ես ակնկալում եմ, որ ավելի շատ խոսակցություններ կլինեն»,-ավելացրել է նա:



