Թրամփը հեռախոսային բանակցություններ է սկսել Զ...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսային բանակցություններ է սկսել Ուկրաինայի իր պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ։

«Նախագահ Թրամփը գտնվում է Օվալաձև աշխատասենյակում Զելենսկու հետ հեռախոսազրույցի ժամանակ»,- Х սոցիալական ցանցում հայտնել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դեն Սկավինոն:

Ավելի վաղ՝ մարտի 18-ին, Թրամփը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

Կողմերը պայմանավորվել են փոխադարձաբար պահպանել 30-օրյա հրադադարը Ուկրաինայում, սակայն դա դեռ չի հաջողվել: