Թրամփը հայտնել է, որ իրեն վախեցնում են արհեստ...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ արհեստական ​​բանականույթան (ԱԲ) հնարավորությունները իրեն մի փոքր վախեցնում են, և նշել է, որ միլիարդատեր Իլոն Մասկը երբեք իրենից լավություն անել չի խնդրել։ «Դա փոքր-ինչ վախեցնում է։ Դա հեղափոխություն է, եւ բոլորը, ովքեր փող ունեն, մասնակցում են ԱԲ-ին։ Նրանք բոլորը ցանկանում են մտնել ԱԲ,- ասել է նա երեքշաբթի Newsmax հեռուստաալիքի հարցազրույցում։- Երբ տեսնում եք, թե ինչ կարող է անել նա, դա ցնցող է։ Դա իսկապես ցնցող է, բայց դա մի թեթեւ վախեցնում է»։ Նա նաեւ ասել է, որ Մասկին համարում է հայրենասեր, որն աշխատում է ի բարօրություն ԱՄՆ-ի։ «Բայց նա երբեք ինձնից [լավություն անել] չի խնդրել, միայն մտածեք այդ մասին։ Եվ նա դրա լիակատար իրավունքն ունի, ես կարծում եմ։ Դա չի նշանակում, թե ես կկատարեմ դա, ավելի շուտ՝ չեմ կատարի, բայց նա երբեք ինձ չի խնդրել իրեն լավություն անել»,- նշել է ԱՄՆ նախագահը։ «Օրինակ, ես հենց նոր ազատվեցի էլեկտրական մեքենաների օգտագործման պահանջից։ Եվ նա երբեք չի եկել ինձ մոտ եւ չի ասել. «Չէի՞ք կարող արդյոք ինձ լավություն անել։ Մի արեք դա»։ Գիտեք, նա ազնիվ մարդ է, եւ նա դա անում է, որովհետեւ դա բարիք է երկրի համար։ Մենք հարյուր միլիարդավոր դոլարների խարդախություններ ենք գտնում»,- նշել է Թրամփը։