Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ը ունի TikTok-ի կեսի...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էոր Միացյալ Նահանգները պետք է իրավունք ունենա TikTok հարթակի կեսի նկատմամբ։

«Կարծում եմ՝ Միացյալ Նահանգները պետք է TikTok-ի կեսի իրավունք ունենա», - երկուշաբթի ասել է նա Սպիտակ տան Օվալաձեւ աշխատասենյակումԵրկրի ղեկավարը ստորագրել է նաեւ հրամանագիրորը նպատակ ունի հետաձգել հարթակի արգելափակումը երկրում առնվազն 75 օրով։

«Կարծում եմ՝ մենք համատեղ ձեռնարկություն կունենանք TikTok-ի հետ։ Տեսնենքթե ինչ կլինի։ Սա բազմաթիվ գաղափարներից մեկն է»,- ավելացրել է ամերիկացի առաջնորդը։ «Մենք կունենանք TikTok-ի 50 տոկոսըեւ TikTok-ին կթույլատրվի շարունակել իր գործունեությունը»,- նշել է նա։

«Գուցե մեզ անհրաժեշտ լինի Չինաստանի հավանությունը [գործարքի համար], ես վստահ չեմ,- ենթադրել է Թրամփը:- Բայց վստահ եմոր նրանք հավանություն կտան դրան»: Իսկ եթե ոչապա դա կլինի թշնամական ակտի պես մի բան»։ Նա նաեւ զգուշացրել էոր Վաշինգտոնը պատրաստ կլինի մաքսատուրքեր սահմանել չինական ապրանքների վրաեթե Պեկինը դեմ լինի TikTok գործարքին։

2024թ. ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը ստորագրել է օրենք, որը չինական ByteDance կորպորացիայից պահանջում էր մինչեւ 2025թ. հունվարի 19-ը TikTok-ը վաճառել ամերիկյան ընկերությանը՝ արգելքից խուսափելու համար։