
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է երեքշաբթի օրը՝ մարտի 18-ին, զրուցել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է Reuters-ը։
«Կարծում եմ, որ մենք լավ ենք գործում Ռուսաստանի հետ։ Տեսնենք, միգուցե մինչև երեքշաբթի հայտարարելու բան ունենանք։ Ես կխոսեմ նախագահ Պուտինի հետ երեքշաբթի օրը», - ասել է Թրամփը Սպիտակ տան մամուլի հրապարակում։
Ամերիկացի նախագահի խոսքով՝ զրույցի ընթացքում ինքը մտադիր է բարձրացնել տարածքների եւ ատոմակայանների նկատմամբ վերահսկողության հարցը։ Նա նաև նշել է, որ հանգստյան օրերին մեծ աշխատանք է կատարվել, և Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու շատ լավ հնարավորություն կա։
Նախօրեին ամերիկացի առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկովն ասել էր, որ երկու առաջնորդների զրույցը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ։ Նա ակնկալում է, որ հրադադարի համաձայնությունը ձեռք կբերվի շաբաթների ընթացքում։ Վիտկոֆն ասել է, որ այժմ ուշադրությունը կենտրոնացված է առաջընթացի վրա, «որը ձեռք է բերվել [ամերիկյան] նախագահի երդմնակալությունից հետո»։