Թրամփը հայտնել է Ալյասկայի արգելոցներում նավթ...

ԱՄՆ կառավարությունը նախատեսում է կրկին թույլ տալ նավթի եւ գազի արդյունահանումը Ալյասկա նահանգի արգելոցային հողերում։ Ինչպես երկուշաբթի հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփըայդ հանքավայրերի պահուստները կկարողանան բավարարել ամբողջ Ասիայի պահանջարկը։

«Եվ մենք դա կանենք շատ արագ։ Հիմակարծում եմդա կանեմ հրամանագրի միջոցովքանի որ նրանք դա Կոնգրեսով չեն անցկացրել»,- ասել է նա:

«Այնպես որ, ես կարծում եմոր մենք դա կանենք արագբայց դա կլինի այն, ինչը կարող է մատակարարել ամբողջ Ասիան՝ իր դիրքի շնորհիվԱրկտիկայի ազգային արգելոցը կարող է մատակարարել ողջ Ասիան»,- ավելացրել է Թրամփը:

«Սա ամենամեծ հանքավայրն է, պոտենցիալ ամենամեծն աշխարհում, ավելի մեծ, քան Սաուդյան Արաբիան»,- ասել է ԱՄՆ նախագահը։ «Եվ առաջինը, ինչ նրանք (ԱՄՆ նախորդ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը) արեցին, Ալյասկայի ազգային արկտիկական արգելոցում աշխարհի ամենամեծ, թերեւս ամենահզոր հանքավայրին վերջ դնել էր», - ընդգծել է նա: