Թրամփը հայտարարում է համաձայնության մասին, Կր...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է չհարվածել Կիևին մեկ շաբաթով:  Կրեմլը ցերեկը հայտարարել է, որ առայժմ չի կարող հաստատել դա:

«Ցուրտի պատճառով, շատ ցուրտի — նրանց մոտ նման իրավիճակ է, ինչպես մեր մոտ — ես անձամբ խնդրել եմ նախագահ Պուտինին չհարվածել Կիևին և մյուս քաղաքներին մեկ շաբաթվա ընթացքում այս արտառոց ցրտաշունչ եղանակի դեպքում», — ասել է Թրամփը Սպիտակ տան իր վարչակազմի անդամների հետ հանդիպմանը:

«Եվ նա համաձայնեց դա անել: Եվ պետք է ասեմ, որ շատ հաճելի էր», — հավելեց ԱՄՆ նախագահը:

Մոսկվան այս հայտարարություններն առայժմ պաշտոնապես չի մեկնաբանել: