
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ գործարար Իլոն Մասկը խնդրել է իրեն իր մտերիմ ընկերոջը նշանակել ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչության (NASA) տնօրեն: Համապատասխան հրապարակումը Սպիտակ տան տերը տեղադրել է հունիսի 6-ին Truth Social-ում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մասկը խնդրեց ինձ նշանակել իր մտերիմ ընկերներից մեկին NASA-ի ղեկավար, և չնայած ես կարծում էի, որ նրա ընկերը շատ լավ մարդ է, զարմացա՝ իմանալով, որ նա «կապույտ արյուն ունեցող» դեմոկրատ է, որը երբեք հանրապետականի չէր նվիրաբերել։
Իոնը, հավանաբար նույնն էր։ Ես նաև անտեղի համարեցի, որ Իլոնի շատ մտերիմ ընկերը, որն աշխատում է տիեզերական արդյունաբերության մեջ, ղեկավարի NASA-ն այն ժամանակ, երբ NASA-ն այդքան կարևոր դեր է խաղում Իլոնի կորպորատիվ կյանքում»,-նշել է ամերիկացի առաջնորդը։